Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության ու դիակապուտների բախումների հետևանքով զոհվել է 9 մարդ՝ հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Բախումները տեղի են ունեցել քաղաքի հյուսիսի հետնախորշերում՝ անկարգություններից անմիջապես հետո, որոնց պատճառը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումն էր:
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հանցագործները սկսել են թալանել հետնախորշերի հարակից տարածքները:
Ոստիկանների կողմից հանցագործներին ձերբակալելու փորձը անհաջողության է մատնվել, ինչից հետո օպերացիային միացել են հատուկջոկատայինները:
Զոհվածների թվում են 1 ոստիկան և 1 անցորդ: Ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու:









































