Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Ֆլորիդայում 8,7 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել, գրում է Forbes-ը:
Որոշ տվյալների համաձայն, ինչպես նշում է ամսագիրը, աշխարհում երկրորդ ամենահարուստ մարդն այդ անշարժ գույքի համար կանխիկ է վճարել:
Խոսքը Վելինգտոնում գտնվող առանձնատան մասին է, որը ձևավորված է միջերկրածովյան ոճով: Նշվում, է, որչ դա հենց այն առանձնատունն է, որը նա վարձել էր իր ընտանիքի համար 2012 թ. հունվարին, երբ դուստրը մասնակցում էր ձիասպորտի ձմեռային փառատոնին:
Ինչպես նշում է պարբերականը, Գեյթսը Վելինգտոնի առաջին հարուստ բնակիչը չէ: Այդ քաղաքում անշարժ գույք ունեն Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ու L.A. Dodgers-ի նախկին սեփականատեր Ֆրենկ Մակորտը:








































