Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Իշխան Զաքարյանի նկատմամբ ներիշխանական դժգոհություն է հասունանում

Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության աղմկոտ ներկայացումը շարունակում է մնալ ներիշխանական քննարկումների հիմնական թեմաներից մեկը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած խախտումներից ու չարաշահումներից զատ, քննարկվում է նաև նույն Ի. Զաքարյանի գործունեությունը: Կարծիքներ են հնչում, որ ՎՊ-ի ու այդ կառույցի նախագահի գործունեությունը նույնպես անբասիր չեն: Այսինքն` ամեն մի հայտնաբերված չարաշահում կամ թալան չէ որ ներկայացվում է հանրությանը, և ներկայացված ամեն մի դեպք չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Քննարկումներ են լինում, որ որոշ չարաշահումներ պարզապես չեն ներկայացվում, և դա հավանաբար տեղի է ունենում որոշակի կոռուպցիոն գործարքի կամ պայմանավորվածության արդյունքում, և որ հենց դրա արդյունքում է ավարտին հասցվում Ի. Զաքարյանի մի քանի մլն դոլարանոց տունը: Մյուս կողմից էլ կարծիք կա, թե որոշ խախտումներ ՎՊ նախագահը ուռճացված կամ հետին թվով է ներկայացնում, եթե տվյալ գերատեսչության ղեկավարի հետ չի կարողացել գործարքի մեջ մտնել, կամ նա չի վայելում քաղաքական ամուր հովանավորչություն: Ահա թե ինչու ՎՊ-ի բացահայտումները շատ հաճախ արժանանում են սուր քննադատության: Պարզապես ՎՊ-ի մամլիչի տակ ընկնող պաշտոնյաները չեն համարձակվում ընդդիմանալ՝ մտածելով, որ Ի. Զաքարյանն այդ ամենը անում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Ի. Զաքարյանն ինքը ամեն մի հայտարարության ժամանակ մի քանի անգամ հատուկ շեշտում է, որ նախագահին այդ ամենը տեղյակ է պահել:

Հիշեցնենք, որ ՎՊ-ի` կոռուպցիոն, բայց չկայացված գործունեության բացահայտումներից մեկը կատարվեց 2 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ ՎՊ աշխատակիցները Սպարտակ Մելիքյանին պատկանող բուհում ստուգումներ կատարելու ժամանակ գումար էին պահանջել: Ընդ որում` ՎՊ-ն իրավունք չուներ այդ բուհում ստուգումներ անել, քանի որ այն պետական բյուջեից գումարներ չի ծախսում:

Պատահական չէ, որ իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, թե ՎՊ-ում նույնպես տարեցտարի ավելանում են ոչ արդար աշխատանքի կամ գնահատման ծավալները: Օրինակ է բերվում, որ ՎՊ-ն իր ուսումնասիրությունների արդյունքում պետական համակարգի 2008թ. գործունեության մեջ հայտնաբերել է մոտ 8 մլրդ դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 5,9 մլրդ դրամը, սակայն գումարով վերականգնվել է ընդամենը 2,4 մլրդ դրամը: 852 հազար դրամը վերականգնվել է աշխատանքով, և անարդյունավետ ծախս է համարվել մոտ 1,8 մլրդ դրամի ծախսը: 2009թ. արձանագրել է 7,7 մլրդ դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 6,5 մլրդ դրամը, բայց գումարով վերականգնվել է 3,2 մլրդ դրամը: Մոտ 2,6 մլրդ-ը վերականգնվել է աշխատանքով, իսկ 1,3 մլրդ դրամի ծախս էլ համարվել է անարդյունավետ: Հենց վերականգնման ենթակա ու վերականգնված գումարների կամ աշխատանքների մեջ եղած տարբերությունն էլ, ասում են, երբեմն ՎՊ-ի և տվյալ հիմնարկի կողմից դառնում է անհասկանալի գործարքի առարկա:

2012թ. էլ ՎՊ-ն արձանագրել է շատ ավելի քիչ` մոտ 1.3 մլրդ դրամի ֆինանսական խախտումներ ու թերություններ, որից վերականգնման ենթակա է եղել մոտ 374 մլն դրամը և անարդյունավետ է համարվել 918 հազար դրամի ծախսը:

Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Ի. Զաքարյանի նկատմամբ ներիշխանական դժգոհություն է հասունանում, որի արդյունքում հնարավոր է, որ առաջիկայում բացահայտվեն արդեն ՎՊ-ի կատարած որոշ խախտումները, որոնք տեղի են ունեցել նրա ուսումնասիրությունների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում