Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամը (EFSF) այսօր Հունաստանին է հատկացրել 3.3 մլրդ եվրո՝ բյուջեի ֆինանսավորման և պարտքի սպասարկման համար: Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները տրամադրվել են 32 տարով:
Այս վճարումը EFSF-ի չորրորդ տրանշի երկրորդ մասն է:
Ներկայումս Հունաստանը EFSF-ից արդեն ստացել է 130.6 մլրդ եվրո, հաղորդում է ITAR-TASS-ը:








































