Որոշ ժամանակ առաջ Շվեդիայի բնակիչ Փեր Էդսթրոմը նկատել է, որ իր հեծանիվի անվադողը ծակված է: Կարծելով, որ դա փողոցային տղաների ձեռքի գործն է՝ տղամարդը վերանորոգել է այն: Սակայն մի քանի օր անց կրկին նկատել է, որ անվադողի ռետինե հատվածը ծակված է: Մի քանի անգամ անվադողը փոխելուց հետո նա տեսախցիկ է տեղադրել՝ պարզելու համար՝ ինչ է կատարվում:
Արդյունքում պարզվել է, որ հեծանիվը հետաքրքրել է տարօրինակ սեռական հակումներով մի տղամարդու:
Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է այս տարօրինակ անձնավորությունը մոտենում հեծանվին, ծակում անվադողը և բավարարում սեռական ցանկությունները:
Փերը տեսագրությունը ոստիկանություն է տարել: Իրավապահները գործին վերաբերվել են ամենայն լրջությամբ և սկսել են տարօրինակ տղամարդու որոնողական աշխատանքները:
Փերը, ի դեպ, չի ցանկանում, որ նրան ձերբակալեն: Նա միայն ուզում է, որ այդ մարդը հանգիստ թողնի իր հեծանիվը, հաղորդում է The Sun-ը:










































