Իսպանական հարկային ոստիկանությունը Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կասկածում է հարկերից խուսափելու մեջ: Այդ մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ առաջիկա օրերին պորտուգալացի մասնագետը հարցաքննության հրավիրվի: Վերջին երեք տարիների ընթացքում «Չելսի»-ի նորանշնանակ գլխավոր մարզիչն իսպանական ֆուտբոլի ամենաբարձր վարձատրությամբ ներկայացուցիչներից մեկն է եղել:
Հիշեցնենք, որ օրերս նման սկանդալի կենտրոնում էր հայտնվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Ֆուտբոլիստին և նրա հորը նույնպես մեղադրում էին հարկերից խուսափելու գործում: 2006-2009 թվականներին 4 մլն եվրո հարկ չվճարելու համար Մեսսիին 6 տարվա ազատազրկում և խոշոր տուգանք էր սպասվում:








































