Հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի և նրա ընտրյալ Մելոդի Հոբսոնի հարսանիքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում: Այս մասին հայտնում է Mercury News-ը:
Ամուսնությունը 69-ամյա Լուկասի համար երկրորդն էր, իսկ 44-ամյա Հոբսոնի համար՝ առաջինը: Պարբերականի տվյալներով՝ արարողությունը տեղի է ունեցել ռեժիսորի ռանչոյում:
Իրենց նշանադրության մասին զույգը հայտարարել էր հունվարին: Նրանք ծանոթացել էին 2006 թվականին: Լուկասը ունի 3 որդեգրած երեխա:








































