Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն առաջարկել է 23 միլիարդ դոլար հատկացնել հասարակական տրանսպորտի զարգացմանը: Այս մասին նա հայտարարել է ցույցերի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է Associated Press-ը: Ինչպես հաղորդվում է, նախագահը նաև առաջարկել է քաղաքական բարեփոխումների հարցով հանրաքվե անցկացնել:
Ենթադրվում է, որ միջոցները կներդրվեն քաղաքային հասարակական տրանսպորտի զարգացման նախագծերում: Տրանսպորտի թանկ ուղեվարձի և սոցիալ-տնտեսական վատ պայմանների դեմ հակակառավարական ցույցերը երկրում շարունակվում են հունիսի կեսերից:
Այնուհանդերձ, ցուցարարների խոսքերով՝ նախագահը չի նշել իր խոստումների իրականացման հստակ ժամկետներ:








































