ԱՄՆ-ը հուսով է, որ ՌԴ իշխանությունները կվտարեն Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք քննարկում ենք այդ թեման ռուսների հետ և կարծում ենք, որ նրանք ամեն ինչ մի լավ «ծանր ու թեթև» կանեն և Սնոուդենին ԱՄՆ-ին կարտահանձնեն՝ հաշվի առնելով մեր երկրների միջև համագործակցության մակարդակը Բոսթոնի ահաբեկչությունից հետո և իրավապահ մարմինների համագործակցության փորձը»,- ասել է Քարնին:
Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգներում արդեն մեղադրյալը կկանգնի արդարադատության առջև:
Քարնին հավելել է, որ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ ՌԴ իշխանությունների հայցի արդյունքում կասկածյալներին Ռուսաստանին է արտահանձնել:








































