Իրանական «Պադիդե»-ն պաշտոնապես պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ: Այդ մասին հայտնում է «Պադիդե»-ի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է 1 տարով: «Պադիդե»- ի պաշտոնական կայքը արդեն հրապարակել է Հարոյանի հետ առաջին լուսանկարը:
Իրանի ավարտված մրցաշրջանում «Պադիդե»-ն զբաղեցրել է 10-րդ տեղը:








































