«Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի առաջատար բասկետբոլիստներից Դրեյմոն Գրինը զրկվել է «Քլիվլենդ Կավալյերս»-ի հետ սերիայի 5-րդ խաղին մասնակցելու հնարավորությունից:
«Վորիորս»-ի կենտրոնականը այսպիսի պատժի է արժանացել «Քլիվլենդ»-ի հետ 4-րդ հանդիպման ժամանակ Լեբրոն Ջեյմսի հետ բախման պատճառով: Ոչ սպորտային արարքի համար Գրինը որակազրկվել է, իսկ Ջեյմսը ստացել անհատական զգուշացում: Այդ մասին հայտնում է NBA-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Գոլդեն Սթեյթ Վորիորս»- «Քլիվլենդ Կավալյերս» գերեզրափակիչ 5-րդ խաղը կկայանա Օքլենդում: Դիմակայությունում այս պահի դրությամբ 3:1 հաշվով հաղթում է «Գոլդեն Սթեյթ»-ը: