«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստևան Յովետիչը կարող է շարունակել կարիերան Թուրինի «Յուվենթուս»-ում: Այդ մասին հայտնում է Skysports – ը:
Տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել է ակումբի ղեկավարներին ձեռք բերել Ստևան Յովետիչի, ոչ թե «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:
Նշենք, որ ավելի վաղ չերնոգորիացի տաղանդը հայտնել էր իր կարիերան թուրինյան ակումբում շարունակելու մասին: Նախորդ մրցաշրջանում Յովետիչը մասնակցել է 31 հանդիպումների, 13 գոլ հեղինակել և 5 գոլային փոխանցում կատարել:






































