Այն բանից, հետո, երբ Քեյթ Բոթլին 48-ամյա Հարիին և 37-ամյա Թրեյսիին այր ու կին է հայտարարել, մատուռում հանկարծակի հնչել է Everybody Dance Now երգը, և եկեղեցու սպասավոր Քեյթն առաջինն է դիսկո պարի օրինակ ցույց տվել: Նրանից հետո սկսել են պարել նորապսակները, ապա հյուրերը, ովքեր հավաքվել էին Մեծ Բրիտանիայի Բլիթ քաղաքի Սուրբ Մարիայի և Սուրբ Մարտինի անվան մատուռում:
«Մենք արդեն 11 տարի է, ինչ միասին ենք, որից 8 տարվա ընթացքում նշանված ենք եղել: Երբ մենք հանդիպեցինք Քեյթին, հասկացանք, որ հենց նա է այն եկեղեցականը, ով կարող է ամուսնացնել մեզ: Երբ մենք փորձում էին պսակադրության արարողությունը, նա առաջարկեց ֆլեշմոբ կազմակերպել, և մենք համաձայնեցինք: Այժմ ես և Հարին համոզվեցինք, որ գաղափարը հիասքանչ էր»,-բMirror-ի հետ հարցազրույցում ասել է Թրեյսին:
38-ամյա Քեյթը երջանիկ է, որ համացանցում տեսագրություն է հայտնվել, որն ապացուցում է, որ բրիտանական եկեղեցին կարող է հետքրքիր լինել:









































