ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց. «Արդյո՞ք այս օրենսգիրքն անօրինական փողերի արտահոսքի առաջն առնո՞ւմ է և ի՞նչ մեխանիզմներ կան այդ ուղղությամբ.: Նա հղում արեց Գլոբալ ֆինանսական կազմակերպությանը, ըստ որի՝ 9 տարվա ընթացքում Հայաստանից դուրս է եկել 10 մլրդ դոլար: «Ըստ էության, վերջին ժամանակահատվածում 1 մլրդ 800 մլն գնում է նաև ապրանքագրերի կեղծման ճանապարհով: Մենք անընդհատ ներդրումներից ենք խոսում, այս օրենսգիրքը կարող է նպաստել պայքարելու անօրինակ արտահոսքի դեմ, որը բերում է աղքատացման»,-ասաց Մհեր Շահգելդյանը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ իհարկե, փողի արտահոսքը Հարկային օրենսգիրքը չի կարող կարգավորել, բայց որոշակի գործիքակազմ կարող է ունենալ. «Մասնավորապես, գործիքկազմից կարող է շահաբաժիններից հարկումը, որը դուրս է գնում երկրից ու շահաբաշխվում օտարերկրացիներին: Այս տարբերակն իրացված չէ, բայց այս մասով մտածում ենք նաև քննարկել մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա, որպեսզի մենք խթանիչ մեխանիզմ կիրառենք այն դեպքերում, որ ոչ թե դուրս գա երկրից, այլ այդ օտարերկրյա անձը շահագրգռված կլինի այդ գումարը թողնել ՀՀ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































