Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Օսլոյում հանդիպել է իր նորվեգացի գործընկերոջ հետ, ինչից հետո հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ ծայրահեղականությանը դիմակայելու, ինչպես նաև Սիրիայի համար խաղաղ լուծում մշակելու համար:
«Մենք կարծում ենք, որ ոչ միայն Իրանը, այլև միջազգային հանրությունը պետք է ջանքերը միավորելով՝ պայքարի ահաբեկչության սպառնալիքի դեմ: Այստեղ անհրաժեշտ է համագործակցել բոլորի հետ»,- ասել է նա:
Սիրիայի վերաբերյալ Զարիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ են բազմաթիվ երկրների համատեղ ջանքերը, որոնք կապահովեն այդ երկրի ապագան. «Պետք է հասկանալ, որ ռազմական լուծում չկա: Սիրիայի համար կա անհրաժեշտ քաղաքական որոշում»:








































