ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ երեքշաբթի՝ հունիսի 14-ին, կհանդիպի իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Որքան հասկանում եմ՝ Հիլարի Քլինթոնի հետ կհանդիպեմ երեքշաբթի երեկոյան: Մենք կխոսենք մեր քաղաքական հարթակի մասին»,- ասել է Սանդերսը:
«Դա կլինի թուղթ, որի վրա փաստացի (գրված կլինի)՝ եթե նա հաղթի, ինչպիսին կլինի նրա վարչակազմը, արդյոք նա խստորեն կպաշտպանի՞ աշխատողների և նրանց ընտանիքների շահերը, և արդյոք պատրա՞ստ է մարտահրավեր նետել Ուոլ-Սթրիթին և մեծ փողերի ազդեցությանը»,- ասել է Սանդերսը:







































