Կանադայի բանակը ԴԱԻՇ-ի դեմ արշավները սեղանի խաղերի միջոցով ծրագրելու փորձ է ներդնում՝ հայտնում է CBC News-ը:
Կառավարության պատվերով մշակված ISIS Crisis մատրիցային խաղի հավաքածուն բաղկացած է Իրաքի և Սիրիայի քարտեզներից, զառախաղից, պայմաններով և առաջադրանքներով մարկերներից և քարտերից: Խաղը նախատեսված է ռազմական ծրագրման գործում գիտելիքներ չունեցող սպաների համար, այն պետք է զարգացնի ոչ ստանդարտ մտածողություն, որը հնարավորություն կտա կոնկրետ խնդիր լուծել ամենաանսպասելի կերպով:
Մասնավորապես, շնորհանդեսներից մեկի ժամանակ մասնակիցներին առաջարկել են փորձել իրենց ուժերը՝ Իրաքի քարտեզի վրա խաղալով ինչպես ԴԱԻՇ-ի կողմից, այնպես էլ մնացած հակամարտող կողմերի օգտին, նաև իրավապաշտպան կազմակերպությունների, ԶԼՄ-ների և Միջազգային քրեական դատարանի առանձին խմբի օգտին:
Մշակողները վստահեցնում են, որ այդպիսի խաղերը կարող են «կոտրել նախորդ պատերազմի փորձի կիրառման միտումը», հիմնական առավելություններից են՝ էժանությունը և ուսուցման արագությունը: Խաղային շրջանը, որին կարող է մասնակցել մինչև 6 մարդ, տևում է 3-4 ժամ:
Եթե խաղը դրական արդյունք ունենա, աշնանը կընդունվի զորքերում ISIS Crisis-ը ներառելու մասին որոշում:









































