ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի ամենահայտնի երկնաքերը՝ 102-հարկանի Empire State Building-ը, հանգցրել է լույսերը ԱՄՆ Օռլանդո քաղաքում (Ֆլորիդա նահանգ) 50 մարդու կյանք խլած ողբերգության հետ կապված սգի կապակցությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Կիրակի՝ 2016թ. հունիսի 12-ին, Empire State Building-ի լուսավորությունը չի միանա Օռլանդոյի կապակցությամբ»,- նշվում է երկնաքերի ֆեյսբուքյան բլոգում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է Սպիտակ տան և բոլոր մյուս ամերիկյան կառավարական հաստատությունների և ռազմական օբյեկտների վրայի պետական դրոշները իջեցնել՝ որպես սգո նշան Օռլանդոյի արյունահեղությունից հետո: Սուգը կտևի մինչև հունիսի 16-ը ներառյալ:







































