ԴԱԻՇ ահեբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են ԱՄՆ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի ահաբեկչությունը, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օռլանդոյում գեյ-ակումբում հրաձգությունից զոհվել է 50 և վիրավորվել 53 մարդ: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության հարձակման ժամանակ: Հաղորդվում է, որ հանցագործը ակումբում հարձակման ժամանակ հեռախոսով զանգահարել է 911 արտակարգ ծառայությանը և հայտնել ԴԱԻՇ-ի հետ իր կապերի մասին:
«Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային գեյ-ակումբի վրա զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել և վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ, կատարել են ԴԱԻՇ-ի զինյալները»,- մեջբերում է Reuters-ը ահեբակիչներին հավատարիմ գործակալությանը:









































