Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին մարզական հավաք է անցկացնում Հանքավանում:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցավ ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-19 հավաքականի և Կապանի «Գանձասար»-ի միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Գանձասար»-ը կարողացավ 2 անգամ գրավել Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Ավագյանը և Հայրապետ Ավագյանը:





































