Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունը կարող է անցկացվել նաև Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքներում: Այդ մասին տեղեկացնում է Sovsport.ru-ն:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանից և Ուկրաինայից բացի ցանկանում են իրենց քաղաքները ներկայացնել նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել առաջիկա 5 տարիներին վերակառուցել «Հրազդան» մարզադաշտը, որի արդյունքում այն կհամապատասխանի Եվրոպական ստանդարտներին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի






































