ՀՀ օդային տրանսպորտի քաղքականության հարցերի ենթաժողովի նախագահ Դմիտրի Ատբաշյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Նա նշեց, որ տարիներ առաջ իրենց կողմից զգուշացվել է. «Եթե ընդունվում է Քաղավիացիայի մասին այս օրենքը, 10 տարվա մեջ մեր ավիացիան կփլուզվի, այդպես էլ եղավ»:
Դ. Ատբաշյանը շեշտում է, որ քաղավիացիայի վարչությունը Հայաստանի ավիացիան զարգացնելու գործառույթ չունի. «Այդ վարչությունը մեզ պետք չէ, կարելի է այնտեղ ընդամենը 5-6 հոգի պահել, ովքեր կզբաղվեն միջազգային խնդիրներով»:
Ավիացիոն ոլորտի մասնագետը քաղավիացիան ոտքի հանելու նոր ծրագիր է առաջարկում. «Հայաստանի համար Օդային նոր օրենսգիրքն արդեն պատրաստ է, խորհրդարանի դատին են հանձնել, սպասում են արդյունքին»:
Նրա դիտարկմամբ՝ ճիշտ ռազավարություն վարելու դեպքում ավիացիան կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման քաշող ուժը. «Մեր գյուղմթերքները մեքենաներով տանում են Մոսկվա, որտեղ մրցակցությունը մեծ է, եթե մենք ունենայինք սեփական բեռնատար ինքնաթիռներ, միանգամից այնպիսի տեղեր կտանեինք, որտեղ մրցակցություն չկա»:
Պատերազմական իրավիճակում ազգային ավիափոխադրող ընկերություն ունենալը երկրին օդ ու ջրի պես է անհրաժեշտ, կարծում է մասնագետը. «Հանկարծ մի բան պատահի, և գտնեն, որ այստեղ վտանգավոր գոտի է, բոլոր ավիաընկերություններն իրենց թռիչքները դեպի Հայաստան կդադարեցնեն, և թե դա ինչի կբերի, պատկերացեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































