Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի ցանկանում լսել գալիք 70-ամյակի մասին և իրեն զգում է 35 տարեկան: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
Հունիսի 14-ին կլրանա Թրամփի 70-ամյակը: Դրա հետ կապված նրա համախոհները կատարել են «Ծնունդդ շնորհավոր» երգը: Միլիարդատերը ծիծաղել է և ասել, որ «չի ցանկանում լսել այդ մասին»:
«Ես ինձ 35 տարեկան եմ զգում: Եվ դա լավ նորություն է»,- ավելացրել է Թրամփը:









































