Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը, հավանաբար, «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող կդառնա:
Marca-ի տեղեկությունների համաձայն` կողմերը չէին կարողանում համաձայնության հասնել ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի հարցում: «Ատլետիկ»-ը չէր ցանկանում նվազեցնել հրաժարգնի չափը, որը 50 մլն եվրո է կազմում:
Արդյունքում «քաղաքայիններ»-ը համաձայնել են վճարել նշված գումարը: Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Լապորտը մասնակցել է 26 խաղի` դառնալով 3 գոլի հեղինակ:








































