Դամասկոսի շիայական Սեիդա Զեյնաբ թաղամասում երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է քաղաքի անվտանգության ծառայության աղբյուրը:
Հայտնի է դարձել նաև, որ վիրավորվել է 16 մարդ:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:









































