Եվրոպայի 2016 թվականի առաջնության տեխնիկական դիտորդների անձնակազմը պատրաստ է առաջնությանը: Տեխնիկական կոմիտեն հետևելու է թիմերի հանդիպումներին և տալու է փորձագիտական գնահատականներ:
Խմբի գործառույթների մեջ է մտնելու նաև հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստների անհատական մրցանակների որոշումը և շնորհումը:
Փորձագիտական խմբի ղեկավարը ՈւԵՖԱ-ի ավագ սպա Յոն Լուպեսկուն է, որի անձնակազմի մեջ մտնում են 13 նախկին ֆուտբոլիստներ և մարզիչներ: Խմբի անդամ են նաև Ալեքս Ֆերգյուսոնն ու Ալեն Ժիրեսը: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































