Եվս մեկ Boeing 787 Dreamliner է վթարային վայրէջք կատարել ԱՄՆ-ում: Դեպքը տեղի է ունեցել Հյուսթոն-Դենվեր չվերթի իրականացման ժամանակ արգելակման համակարգի աշխատանքում ի հայտ եկած թերությունների հետևանքով: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով United Airlines ավիաընկերության հայտարարությանը:
Սա մեկ ամսում առնվազն երրորդ դեպքն է Dreamliner ինքնաթիռների հետ:
Ավիափոխադրողի տարածած հայտարարությունում ասվում է, որ թիվ 94 չվերթը, որը Հյուսթոնից Դենվեր էր ուղևորվում, Հյուսթոն է վերադարձել ու բարեհաջող վայրէջք կատարել: Ներկայում մասնագետները զբաղվում են խնդիրների ուսումնասիրությամբ:










































