Շատերը կինո են գնում իրենց ընկերների և բարեկամների հետ: Սակայն չինական խոշորագույն NetEase կայքի միջոցով հայտնի է դարձել, որ Ֆուչժոու քաղաքում չինացին «Վարքրաֆթ» ֆիլմի ցուցադրությանը իր հետ վերցրել է իր սիրելի ռետինե տիկնիկին, և նույնիսկ նրա համար առանձին տոմս է գնել, հայտնում է bagnet.org-ը:
Լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում, և այդ ակտիվ զույգին արդեն քննարկում են նաև Չինաստանի սահմաններից դուրս:








































