Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել, ըստ որի արտասահմանցիներին թուլատրվում է զինվորական ծառայության անցնել Ուկրաինայի զինված ուժերում:
Հրամանի համաձայն` պայմանագրային հիմունքներով Ուկրաինայի բանակում կարող են ծառայել արտասահմանցիները, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում օրինական հիմունքներով և ավելի վաղ զինվորական ծառայություն չեն անցել:









































