Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Իսպանիա-Նիգերիա հանդիպմանը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները հաղթանակ են տարել ու նոր ռեկորդ սահմանել:
Վիսենտե դել Բոսկեի սաները պարտություն չեն կրել 28 խաղ անընդմեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանսիայի հավաքականին, որը պարտություն չէր կրել անընդմեջ 27 հանդիպումներում:
Հիշեցնենք` 2008 թվականից Իսպանիայի ընտրանին Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել, իսկ 2010 թվականին առաջին անգամ իր պատմության մեջ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:








































