Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մայր Աթոռը երեխաների այլընտրանքային խնամքի թեմայով ՄԱԿ-ի հետ քննարկում է կազմակերպել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր» ընկերության միջև դեռևս 2014 թ. ստորագրվել էր համագործակցության hուշագիր, որի նպատակն էր նպաստել երեխաների իրավունքների պաշտպանության, մանուկների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, երեխաներին ուղղված մշակութային, հոգեւոր-բարոյական դաստիարակության, գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:

Հուշագրով ամրագրված համագործակցությունն առավել գործնական և նպատակային դարձնելու ակնկալիքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցաբար հունիսի 10-ին, ՔԴԿ երևանյան գրասենյակում կազմակերպեց «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով կլոր սեղան-քննարկում` ներկայացնելու այդ ոլորտում կուտակված փորձը և քննարկելու համագործակցության հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տվյալ ոլորտում աշխատանքներ ծավալող միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

ՔԴԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը սույն աշխատաժողովի շրջանակներում հիմնականում դիտարկվեց երեք հիմնական ուղղություններով.

ա. Ընտանիքների աջակցություն` աշխատանք խոցելի խմբերի երեխաների ընտանիքների, ինչպես նաև խնամատար ընտանիքների հետ,

բ. Ֆիզիկական և հոգևոր առողջություն` աշխատանք՝ միտված ֆիզիական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հոգևոր առողջության վերականգնմանն ու պահպանմանը,

գ. Բռնության դեմ պայքար` ընտանիքներում և կրթական հաստատություններում բռնության հնարավոր երևույթների կանխարգելմանը, բացահայտմանը և բացառմանն ուղղված աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում