Պաղեստինցի գրոհայինները տևական դադարից հետո հրթիռակոծման են ենթարկել Իսրայելի հարավը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հարձակման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:
Առնվազն երեք հրթիռային արկ է ընկել Գազայի հատվածի հետ սահմանի անմարդաբնակ վայրում: Զինվորականները դեռևս հաստատում են միայն երկրի հարավային շրջանի մի շարք բնակավայրերում հնչող տագնապի ազդանշանը:
BBC-ի փոխանցմամբ՝ ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի մի քանի թիրախների վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների օբյեկտները:







































