Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հունիսի 24-25-ին աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ, որտեղ կմասնակցի ԵՄ-Ուկրաինա Գործընկերության խորհրդի նիստին: Կողմերը ծրագրում են քննարկել երկկողմ համագործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև քննարկել փետրվարին կայացած «Ուկրաինա-ԵՄ» գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպման գլխավոր թեման կլինի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման հեռանկարը: Կողմերը մեկ անգամ ևս կքննարկեն պայմանները, որոնք պետք է կատարի Կիևը, որպեսզի հաջողվի փաստաթուղթը ստորագրել այս տարվա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:
Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ ու անկախ փորձագետներ պնդում են, որ Ուկրաինան դրան դեռևս պատրաստ չէ:








































