«Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին կհրաժարվի «Արսենալ» տեղափոխության մտքից: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Նախորդ շաբաթ տեղեկություններ տարածվեցին, որ լոնդոնցիներն ակտիվացրել են ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարգնի կետը, որի համաձայն կարող են գնել նրա իրավունքները 20 մլն ֆունտի դիմաց:
Սակայն Անգլիայի հավաքականի ներկայացուցիչների հետ զրուցելու ժամանակ Վարդին ասել է, որ, հավանաբար, կմնա «Լեսթեր»-ում, որտեղ տեղ ունի հիմնական կազմում:
Շուտով Վարդին նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ, որը կվերանայի ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը` հասցնելով այն 100 հազար ֆունտի:








































