2015 թվականին Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել մոտ 146 հազար մարդ։ Ցուցանիշը 5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Տվյալները ներկայացրել է ավտոճանապարհների և ճանապարհային երթևեկության հարցերով նախարարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Այսպիսով՝ Հնդկաստանի ճանապարհներին ամեն օր միջինը մահանում է 400 մարդ։
2015 թվականին ՃՏՊ-ների թիվը աճել է 2.5 տոկոսով՝ հասնելով 501 հազարի, այսինքն՝ օրական 1372 վթար։
Ճանապարհային պատահարների զոհերի մեծ մասը՝ 54 տոկոսը, բաժին է ընկնում 15-34 տարիքային խմբին։
Վթարների թվով առաջատարը Մումբայն է՝ ավելի քան 23 հազար, Դելին առաջատար է զոհերի թվով՝ ավելի քան 1600։ Վթարների հիմնական պատճառն արագության գերազանցումն է։












































