Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան (Ցխինվալի շրջան) կորստյան են մատնվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու սխալների հետևանքով, սակայն միջազգային հանրության օգնությամբ դրանք կվերադառնան Վրաստանի կազմ.
«Այն, որ մենք ստացանք օկուպացված տարածքներ, հանդիսացավ «Ազգային շարժման» ու նրա առաջնորդի (Միխեիլ Սաակաշվիլի) անմիտ ու անհասկանալի գործողությունների հետևանքը:
Դրանց հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` առանց տուրք տալու սադրանքներին: Մենք պետք է առավելագույն կերպով իրազեկենք միջազգային հանրությանն ու նրա հետ համատեղ պետք է ձգտենք վերականգնել այն խախտումները, որոնք հանդիսանում են նախկին իշխանությունների սխալների արդյունք: Մենք անպայմանորեն կկարողանանք վերադարձնել մեր եղբայր աբխազներին ու օսերին և միևնույն ժամանակ վերամիավորենք տարածքները»:









































