Հետազոտողներն ապացուցել են, որ գլխուղեղում գոյություն ունեն 2 տարբեր շրջաններ, որոնք պատասխանում են տեսողական և լսողական ընկալմանը: Այդ աշխատանքը հրապարակված է Neuroimage պարբերականում:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ երբ մարդը բառերը կարդում է, նրա գլխուղեղում ակտիվանում է նեյրոնների որոշակի խումբ, ընդ որում յուրաքանչյուր բառին դրանք արձագանքում են տարբեր ձևով, նույնիսկ այն դեպքում, երբ տարբեր բառերը արտասանվում է միանման: Իսկ երբ մարդը ոչ թե կարդում, այլ լսում է բառեր, գլխուղեղում ակտիվանում է նեյրոնների այլ խումբ, որի ժամանակ նրանց արձագանքը նույն հնչողությամբ, սակայն տարբեր գրելաձևով բառերին նույնն է:
«Երբ երեխան սովորում է կարդալ, նա բարձրաձայն է կարդում: Եվ նույնիսկ ավելի ուշ՝ փորձ ձեռք բերելուն զուգընթաց, միևնույն է նա բարձրաձայն է արտասանում դժվար ընկալվող բառերը: Երբ մարդը սկսում է սահուն կարդալ, նրան էլ հարկավոր չէ բառերը արտասանել՝ նա դրանք ընկալում է ակնթարթորեն: Մենք ցույց ենք տվել, որ գլխուղեղում կան շրջաններ, որոնք մասնագիտանում են դրանց՝ ընթերցման «տեսողական» և «լսողական» բաղադրիչների վրա»,- պարզաբանել է աշխատանքի հեղինակներից մեկը:










































