Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Մայքլ Կարրիկին նոր պայմանագիր առաջարկելու մասին որոշումը:
«Կարրիկը հիանալի ֆուտբոլիստ է: Նա կարողանում է կարդալ խաղը: Ես միայն ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատել նման ֆուտբոլիստի հետ:
Մայքլը մեծ փորձ ունի, ինչը շատ կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս շուտ սկսելը աշխատանքը նրա հետ», – ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 31-ամյա կիսապաշտպան Մայքլ Կարրիկն այսօր նոր՝ 1-ամյա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ:







































