Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մուտք գործելով քաղաքականություն՝ զոհաբերել է իրեն, քանի որ գոյություն է ունեցել իրեն ոչնչացնելու սպառնալիք: Այս մասին նա հայտարարել է վրացի լրագրողներին:
«Եթե լինի փոքր-ինչ անկայունության զգացում կամ հասարակության ու թիմի կողմից հարց ծագի, որ իմ հեռացումը կարող է ինչ-որ բան առաջացնել, ես, իհարկե, ոչ մի տեղ չեմ գնա: Երբ եկա քաղաքականություն, ես ինձ ուղղակի իմաստով զոհաբերեցի, քանի որ առկա էր իմ ոչնչացման սպառնալիք, ու դուք լավ գիտեք, թե ես երբ ու ուր եմ եկել: Ի՞նչ եք կարծում՝ կթողնե՞մ նորմալ հասարակությունը ինչ-որ մեկը քանդի: Իրավիճակի ապակայունացում ոչ մեկին թույլ չեմ տա, ուժեղ թիմ կթողնեմ ու միշտ իմ տեղում կլինեմ, ավելի բարդ տեղում կլինեմ ու ոչ թե իմ կյանքը կհեշտացնեմ: Դա տեղի չի ունենա, և իզուր է ինչ-որ մեկը նման հույսեր փայփայում»,- հայտարարել է Իվանիշվիլին:










































