Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը ամերիկյան երգչուհի Մադոննային զրկել է խոսելու ընդունակությունից: Այդ մասին երգչուհին հայտնել է իր Instigram-ում:
Հունիսի 9-ին եթեր կհեռարձակվի Ջիմ Ֆելոնի The Tonight Show հաղորդումը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ծրագրին կմասնակցեն Օբաման և Մադոննան: Երգչուհին լուսանկարներ է հրապարակել, որոնք արված են շոուի ձայնագրման ժամանակ:
«Ես խոսքեր չունեմ… Նախագահ Օբաման»,- գրել է Մադոննան լուսանկարներից մեկի տակ:
«Առյուծների հանդիպում: Տիեզերական կոնվերգենցիա»,- գրել է Մադոննան մյուս նկարի տակ՝ նկատի ունենալով, որ պետության ղեկավարի հետ ընդհանուր կենդանակերպի նշան ունենալը:







































