ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության անդամները ծանոթությունների կայք են ստեղծել երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի երկրպագուների համար: TrumpSingles.com պորտալում գրանցվել է ավելի քան 500 մարդ, հայտնում է The New York Post-ը:
Կայքի ստեղծման գաղափարը պատկանում է կուսակցության անդամ, հեռուստատեսության պրոդյուսոր 35-ամյա Դևիդ Գոսին: Նրա խոսքերով` իր նպատակն է նվազագույնի հասցնել զույգերի քաղաքական տարաձայնությունները, որոնք դառնում են ամերիկացիների բաժանությունների պատճառ:
Օգտատերերի մեծ մասն ապրում է Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում: Զույգ փնտրել կարելի է ըստ տարիքի, բնակավայրի և հետաքրքրությունների: Կայքում գրանցվելը և օրական մեկ հաղորդագրություն ուղարկելն անվճար է, իսկ ավելի ակտիվ շփումը Թրամփի երկրպագուների վրա նստում է ամսական 4.95 դոլար:









































