Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիա կատարած այցի շրջանակներում չեղյալ է հայտարարել Բունդեսթագում պլանավորված հանդիպումները:
Ալիևը հրաժարվել է նաև Գերմանիա-Ադրբեջան Միջխորհրդարանական բարեկամության խորհրդի անդամների հետ հանդիպումներից: Ալիևն այդ քայլին է գնացել որպես բողոքի նշան՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ:
Գերմանիա այցելելուց առաջ Ալիևը Բունդեսթագի այդ որոշումը որակել էր «քաղաքական պատվեր»:







































