Անգլիական Queen ռոք խումբը թույլ չի տվել ԱՄՆ նախագահի փաստացի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել We are the champions երգը։ Այս մասին իր անձնական կայքում հայտնել է խմբի կիթառահար Բրայան Մեյը։
Երաժիշտը դժգոհություն է հայտնել, որ Թրամփը երգն օգտագործում է ամերիկյան հեռուստատեսության՝ Թրամփի մասնակցությամբ ծրագրերում։ Նա նշել է, որ երգի օգտագործման թույլտվության համար իրենց չեն դիմել, և նման թույլտվություն չի տրվել։
Կիթառահարը նաև ընդգծել է, որ խումբը միշտ դեմ է եղել իր ստեղծագործությունների՝ քաղաքական նպատակներով օգտագործմանը։








































