Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին չի շտապում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Մեսսին այժմ գտնվում է Արգենտինայի հավաքականի կազմում։ Նա մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իսպանիայի գործող չեմպիոնն առաջատարին պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել, որի ժամկետը կլրանա 2022թ․։
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ․։






































