Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին հայտարարել է, որ Ռուսաստանին զայրացնում է Վրաստանի տարածքով Եվրոպա այլընտրանքային էներգառեսուրսներ մատակարարելու հնարավորությունը:
«Ռուսաստանի զայրույթի գլխավոր պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ չէ, ինչպես մենք ենք կարծում: Պատճառները պետք է փնտրել ավելի խորքում և այլ տեղում: Ռուսաստանի զայրույթի պատճառը էներգաանվտանգության հարցերն են, որոնք այսօր ակտիվորեն քննարկվում են Եվրոպայում, և որոնք առնչվում են էներգակիրների դիվերսիֆիկացմանը:
Հենց դա է գլխավոր պատճառը, ոչ թե այն, թե արդյոք ՆԱՏՕ-ին կմիանա՞ 3.5 միլիոն բնակչությամբ երկիրը, թե՞ ոչ: Խնդիրը Վրաստանի աշխարհագրական դիրքն է, որը Եվրոպային խոստանում է այլընտրանքային էներգառեսուրսներ և Ռուսաստանին դուրս է թողնում միակ էներգամատակարարումներից»:










































