Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան հայտարարել է, որ առաջիկա տարիներին մտադիր չէ հեռանալ թիմից:
«23 տարեկան եմ: Սկզբում մտածում է այն մասին, թե որտեղ եմ ինձ տեսնում առաջիկա տարիներին: Այնուհետև որոշեցի, որ շարունակելու եմ խաղալ մյունխենյան ակումբում: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ` աշխարհի լավագույն ակումբներից մեկում:
Ինչ վերաբերում է խաղադաշտում իմ դիրքին, ապա բազմիցս ասել եմ, որ ուրախ եմ խաղալ կիսապաշտպանությունում: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-ESPN-ը մեջբերում է Ալաբայի խոսքերը:







































