Արաբական խաղաղ նախաձեռնությունը կարող է դառնալ Իսրայելի և Պաղեստինի միջև հնարավոր բանակցությունների առարկա: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների ընթացքում նշվել է միայն որպես կարգավորման հնարավոր մաս, RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայում բարձրաստիճան աղբյուրը:
Արաբական խաղաղ նախաձեռնությունը ենթադրում է Իսրայելի հետ արաբական երկրների և պաղեստինցիների հարաբերությունների կարգավորումը` 1967 թվականի սահմաններին վերադարձի և Պաղեստինի ճանաչման դիմաց` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
«Արաբական խաղաղ նախաձեռնությունը չի քննարկվել խորապես, այն, ինչպես ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, միայն հիշեցվել է որպես կարգավորման գործընթացի հնարավոր մաս: Իսրայելյան կողմի դիրքորոշումը լավ հայտնի է, և այն, ինչպես մենք հասկանում ենք, փոփոխություններ չի կրել: Իսրայելական կողմի կարծիքով՝ նախաձեռնությունն իրենից ներկայացնում է համաձայնեցված ընդհանուր արաբական մոտեցում, որին Իսրայելը իր համաձայնությունը չի տվել: Այն կարող է դառնալ հնարավոր բանակցությունների առարկա: Լիովին հնարավոր է, որ արաբական կողմը առաջ կքաշի այս նախաձեռնությունը որպես վերջնական բանակցային դիրք` Իսրայելի հետ հնարավոր բանակցություններում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:










































