Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում առավել տարածված է շարունակում մնալ աշխատանքային և սեռական թրաֆիքինգը

Թրաֆիքինգի դեմ պայքարում, ըստ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի զեկույցի, Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 2-րդ խմբից անցում կատարելով 1-ին խումբ: ԱՄՆ Պետքարտուղարությունն այս եզրահանգմանն է եկել մեր օրենսդրական փոփոխությունների ոլորտում Հայաստանի մարտավարության վերլուծության, դատական գործընթացներին, թրաֆիքինգի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու արդյունքում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանը լիովին համաձայնեց այս զեկույցի հետ, հավելելով, որ կատարվել է օբյեկտիվ, համապարփակ ուսումնասիրություն, որը ոչ մի կասկած չի առաջացնում: Նա փաստեց, որ ամբողջովին այլ պատկեր է հարևան Վրաստանում, որը երկու տարի անընդմեջ գտնվում էր 1-ին խմբում, իսկ այս տարի իջավ երկրորդ խումբ. «Ասեմ, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները շատ ակտիվ են Հայաստանում, մասնակցում են դատավարություններին, աշխատանքային խմբերի քննարկումներին, սեմինարներին»:

Դավիթ Թումասյանն ասաց, որ ՀՀ դատախազության պաշտոնական տվյալներով՝ մեզ մոտ 2010-ին գրանցվել է թրաֆիքինգի 13, 2011-ին՝ 16, 2012-ին՝ 19 դեպք. ամեն տարի երեք դեպքով ավելացել է թիվը: Նա «Առաջին լրատվական»-ին փոխանցեց նաև, որ Հայաստանում առավել տարածված է աշխատանքային և սեռական թրաֆիքինգը, ավելի շատ՝ սեռականը: Հայաստանից թրաֆիքինգի զոհերը հիմնականում արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, ՌԴ, իսկ օրգանների թրաֆիքինգի դեպքում՝ Շրի Լանկա:

Մեզանում գրանցվել են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ ՀՀ քաղաքացին իր երկրի ներսում է շահագործվել, և ներկրման դեպքեր, երբ զոհերին դրսից են բերել: Հայաստանում այդպիսի դեպքեր գրանցվել են 2004 թվականին՝ Ուկրաինայից, 2005-ին՝ Ուզբեկստանից և 2009-ին՝ ՌԴ-ից:

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ զգուշացրեց, որ թրաֆիքինգի չենթարկվելու համար պետք է իրազեկված լինել, զգուշավորություն ունենալ, մասնավորապես՝ կասկածելի գործակալությունների միջոցով աշխատանք չփորձել գտնել, չմտածել, թե ապօրինի ճանապարհով ձեռք բերված աշխատանքն անվնաս է և ծանր հետևանքներ չի ունենա. «Երեխաներն ավելի զգոն պետք է լինեն և վստահեն իրենց ծնողներին: Որևէ խնդիր ունենալու դեպքում կիսվեն նրանց հետ: Որքան բարձր լինի անձանց կենսամակարդակը, կայուն լինի սոցիալական, տնտեսական վիճակը, այնքան քիչ խոցելի կլինեն նրանք»:

Հիշեցնենք, որ թրաֆիքինգը լինում է հետևյալ տեսակների՝ սեռական շահագործում, աշխատանքային շահագործում և օրգան-հյուսվածքների ապօրինի վաճառք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում