ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է ներկա գտնվել «Եվրո 2016»-ի հանդիպումներին:
Պլատինին, ում այժմ արգելված է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, դժվար թե մասնակցի ուրբաթ կայանալիք Ֆրանսիա – Ռումինիա հանդիպմանը, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահի անձնական ներկայացուցիչը:
«Մենք նամակ ենք ստացել ՖԻՖԱ-ից, որում նշվում է, որ Պլատինին կարող է ներկա գտնվել ինչպես Եվրոպայի առաջնության բացման արարողությանն, այնպես էլ մրցաշարի շրջանակներում կայանալիք հանդիպումներին, սակայն չեմ կարծում, որ Պլատինին կօգտագործի այդ հնարավորությունը», – նշված է Պլատինիի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի հետ միասին կոռուպցիայի մեղադրանքով արգելվեց զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:






































