Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը հայտարարել է, որ երգչուհին փորձել է դստերը փրկել թմրանյութերից: Այդ մասին նա պատմել է ABC հեռուստաալիքում «20/20» ծրագրի ժամանակ:
Նրա խոսքով՝ առաջին անգամ իրենց հարսանիքի օրն է տեսել է, որ Հյուսթոնը արգելված նյութեր է ընդունում: Ընդ որում՝ Բրաունը ընդգծել է, որ նա երբեք թույլ չի տվել, որ դուստրը տեսնի, թե իրենք ինչպես են թմրանյութ օգտագործում:
Հարցազրույցի ժամանակ Բրաունը ընդգծել է, որ ինքը չի դարձել Հյուսթոնի թմրանյութերից կախվածության պատճառը:










































